Ինչպես վերացնել խռմփոցը բնական եղանակով

00:15 • 26.06.15

Թարմ մրգերից և բանջարեղենից կարելի է հյութ պատրաստել և ըմպել այն քնելուց առաջ, ինչը կօգնի հանգիստ քնել: Ինչպես ներկայացնում է naturalcuresandhomeremedies.com-ը` օգտակար բնական հյութեր պատրաստելիս պետք է հավասարակշռել մրգերի և բանջարեղենի չափաբաժինը:

Հաճախ մրգի փոխարեն պետք է ավելի շատ բանջարեղենից հյութ պատրաստել, հատկապես` խոլեստերինի, շաքարի մակարդակի կամ բարձր ճնշման հետ կապված խնդիրների դեպքում:  

Աղբյուրն այս անգամ հյութի բաղադրատոմս է առաջարկել, որն օգնում է վերացնել խռմփոցը և կարգավորում է քնի որակը: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է`


Կոճապղպեղ (1 կտոր),


¼ կիտրոն,


2 գազար,


2 խնձոր:


Պատրաստման եղանակը. պարզապես պետք է միասին հարել այս բաղադրիչները և ըմպել ստացված հյութը:


Եթե խռմփոցը անհանգստացնում է ամեն օր, խորհուրդ է տրվում սննդակարգից բացառել ալկոհոլն ու յուղային ուտեստները, ինչպես նաև կաթնամթերքը` երեկոյան ժամերին:

 

 

Ինչպես վերացնել խռմփոցը բնական եղանակով