Facebook-ի տերը դեմքը «ներկել է» սեռական փոքրամասնությունների գույներով

00:21 • 27.06.15

Facebook սոցիալական ցանցում հայտնվել է սեփական ավատարը (գլխավոր նկարը) «սեռական փոքրամասնությունների»` ծիծանի յոթ գույներով:

«Լենտա»-ն հայտնում է, որ սա տեղի է ունեցել ԱՄՆ-ում միասեռականների ամուսնությունները օրինականացնելու որոշման ֆոնին: Այսօր ԱՄՆ-ի կոնգրեսը համապատասխան որոշում էր կայացրել:

Facebook-ի հիմնադիր և սեփականատեր Մարկ Ցուկերբերգն արդեն օգտվել է այդ հնարավորությունից:

«Մեր երկիրը ստեղծվել էր այն խոստման վրա, որ բոլոր մարդիկ հավասար են ստեղծվել, և այսօր մենք ևս մի քայլով մոտ ենք այդ խոստման կատարմանը»,- մեկնաբանել է Ցուկերբերգը:

Ցուկերբերգն ասել է, որ ուրախ է` սեռական փոքրամասնությունները կկարողանան իրավահավասար հարաբերություններ ունենալ:

Facebook-ի տերը դեմքը «ներկել է» սեռական փոքրամասնությունների գույներով