Գերմանացիները Audi A1-ը կվերածեն մրցարշավային մոդելի

01:05 • 27.06.15

Գերմանական MTM  թյունինգային ընկերությունը հայտարարել է Audi A1 կոմպակտ հեթչբեքի  մասշտաբային ձևափոխումների մասին: Փոփոխությունների ծրագրի համաձայն` մեքենան կկառուցվի 1980-ականներին ավտոմրցարշավի աշխարհի առաջնությանը մասնակցած մոդելների ոճով:

Motor.ru-ի հաղորդմամբ` ծրագրի մասին քիչ բան է հայտնի: Հայտնի է միայն, որ նորույթը կկառուցվի «գերհզոր» S1 հեթչբեքի հիման վրա` ըստ մրցարշավի տեխնիկական չափանիշների պահանջների:

Մեքենան կստանա դեղնասպիտակավուն գունավորում, ինչպիսին ուներ լեգենդար մրցարշավային Audi Quattro մոդելը:

Սերիական Audi S1-ը զինված է 321 ձիաուժ հզորությամբ տուրբո շարժիչով: MTM-ը մտադիր է հզորությունը հասցնել 427 ձիաուժի:

Նորագույն մոդելի արժեքը կկազմի 120 000 եվրո:

 


 

 

 

Գերմանացիները Audi A1-ը կվերածեն մրցարշավային մոդելի