Չինաստանում արհեստական բեղմնավորված պանդան երկվորյակ է ծնել (լուսանկարներ)

15:08 • 27.06.15

Չինաստանի Չենգդու ուսումնասիրության կենտրոնում մայր պանդան երկվորյակ է ծնել, որին արհեստական բեղմնավորել էին Giant Panda Breeding ծրագրի շրջանակներում՝ փորձելով ավելացնել Կարմիր գրքում գրանցված կենդանիների քանակը, գրում է Independent թերթը։

 

Նորածինները ցուցադրվել են հանրությանն ապակե տարաների հետևից, քանի որ դրանց առողջությունը խիստ վերահսկվում է։

 

Պանդայի ձագուկներն ունեն վարդագույն մաշկ և պատված են սպիտակավուն աղվամազերով։

 

Նշվում է, որ երկվորյակներից երկուսն էլ իգական սեռի են։

 

«Երկվորյակներն առողջ են ծնվել։ Մենք փորձում ենք ավելացնել դրանց քանակը, որպեսզի հետագայում բաց թողնենք վայրի բնության մեջ և թույլ տանք, որ դրանք բնական կերպով բազմանան»,- ասել է գլխավոր ղեկավար՝ Վու Կունգժուն։

Twin pandas were born at Chengdu Research Base of Giant Panda Breeding in Chengdu, Sichuan Province, China - 23 Jun 2015

Չինաստանում արհեստական բեղմնավորված պանդան երկվորյակ է ծնել (լուսանկարներ)