Հյութ, որն օգնում է արագ բարձրացնել դիմադրողականությունը

00:53 • 27.06.15

Վիտամինների պակասի պատճառով հաճախ թուլություն ենք զգում, նվազում է դիմադրողականությունն ու հեմոգլոբինի տոկոսն արյան մեջ:  Այս մասին գրելով` naturalcuresandhomeremedies.com-ը հեշտ պատրաստվող   հյութի բաղադրատոմս է ներկայացնում, որը կօգնի արագ վերականգնել ուժն ու դիմադրողականությունը:

Վիտամիններով հագեցած ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է`

1 գլուխ ճակնդեղ (120 գրամ),


125 մլ կոկոսի սառեցված կաթ,


1 հասած բանան,


2 հիլի հատիկ,


7 սառցե խորանարդիկ,


1 թեյի գդալ վանիլի հյութ,


2 թեյի գդալ կիտրոնի թարմ հյութ:


Պատրաստման համար անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները լավ հարել բլենդերով, մինչև համասեռ զանգված ստանալը: Այս հյութն անհրաժեշտ է ըմպել ամեն օր մինչև կզգաք ուժի վերականգնումը:


 

 

Հյութ, որն օգնում է արագ բարձրացնել դիմադրողականությունը