Ճապոնիայում կայացել է ռոբոտների առաջին հարսանիքը (տեսանյութ)
Տոկիոյում (Ճապոնիա) գրանցվել է ռոբոտների պատմության մեջ առաջին հարսանիքը, գրում է Demotix-ը։
Անդրոիդ Յուկիրինն ամուսնացել է ռոբոտ Ֆրոյսի հետ։ Հարսին հագցրել են ճոխ և գեղեցիկ սպիտակ զգեստ, իսկ փեսան վառ կարմիր էր ներկվել։
Հարսանիքն անցկացվել է Տոկիոյի ամենաբնակեցված թաղամասերից մեկում։ Միջոցառմանը ներկա են գտնվել բազմաթիվ մարդիկ և ռոբոտներ։










