Apple ընկերությունը սկսել է iPhone 6S սմարթֆոնների արտադրությունը. ԶԼՄ-ներ
Apple ընկերությունը սկսել է նոր iPhone 6S սմարթֆոնների արտադրությունը, որոնք կունենան Force Touch տեխնոլոգիայի աջակցությամբ էկրաններ, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով սմարթֆոնի համար մասեր մատակարարողների աղբյուրներին։
Արտաքինից սմարթֆոնները շատ չեն տարբերվի արդեն թողարկված iPhone 6 և 6 Plus սմարթֆոններից, փոխանցում է Газета-ն։
Թողարկման ամսաթվի մասին տեղեկություն դեռևս չկա, սակայն, ենթադրաբար, դա տեղի կունենա սեպտեմբերին։










