ԱՄՆ-ի փողոցներում ինքնակառավարվող մեքենաներ են երթևեկում

21:54 • 29.06.15

Google-ը ինքնակառավարվող մեքենաների փորձարկումներ է անցկացնում. ԱՄՆ-ի հանրային փողոցներում առանց վարորդի կառավարվող առաջին մեքենաներն են հայտնվել:

Ինչպես գրում է Rbc.ru-ն` ընկերությունը նաև կայք է ստեղծել, որտեղ ականատես վարորդները կարող են կիսվել իրենց տպավորություններով: Որպեսզի մարդիկ չվախենան առանց վարորդի ընթացող մեքենա տեսնելով փողոցում, Google-ը որոշել է գունագեղ նկարներ պատկերել մեքենաների դռներին:

Բացի այդ, ինքնակառավարվող մեքենան չի կարող գերազանցել 40 կմ/ժամ արագությունը: Այս սահմանափակումը սահմանվել է անվտանգության նկատառումներից ելնելով:  

Համենայնդեպս, ընկերությունում նշում են, որ սա ընդամենը փորձարկման փուլ է, և դեռ շատ աշխատանքներ կան անելու:

 

ԱՄՆ-ի փողոցներում ինքնակառավարվող մեքենաներ են երթևեկում