Uber-ը Ստամբուլում ջրային տաքսի ծառայություն է բացել (լուսանկարներ, տեսանյութ)
Թուրքիայում Uber ընկերությունը թողարկել է իր նոր՝ UberBOAT ջրային տաքսի ծառայությունը, որը գործելու է Ստամբուլում և հնարավորություն է ընձեռելու մեքենաների փոխարեն նավեր պատվիրել, գրում է 3dnews.ru-ն։
Նման ծառայության թողարկումը նվիրված է Ստամբուլում Uber ծառայության գործունեության մեկամյակին։
Թուրքիայի խոշոր քաղաքում նոր ծառայության թողարկման շրջանակում Uber-ն իրեն գործընկեր է ընտրել Navette ընկերությանը։
Կանչվող նավերը կարող են տեղափոխել 6-8 ուղևոր։ Ներկա պահին ծառայությունը թույլ է տալիս կանչել միայն արագընթաց նավակներ։ Ճանապարհորդության արժեքը, կախված հեռավորությունից, 20-160 դոլար է։
Նշենք, որ Uber-ը նորագույն տեխնոլոգիաներով պատվիրվող և աշխատող տաքսի ծառայություն է, որը հիմնադրվել է 2009-ին։














