Արևային մարտկոցներով ինքնաթիռը շարունակում է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը

11:40 • 29.06.15

Solar Impulse 2 արևային մարտկոցներով գործող շվեյցարական ինքնաթիռը մոտ մեկ ամիս դադարից հետո թռիչք է իրականացրել ճապոնական Նագոյա քաղաքից և ուղևորվել Հավայան կղզիներ, գրում է korrespondent.net-ը։ Այն սկսել է ուղևորությունը տեղի ժամանակով 03:00-ին։

 

Ինքնաթիռի թռիչքը նախկինում բազմիցս հետաձգվել է, և վերջին անգամ նախատեսվում էր հունիսի 24-ին, բայց չի կայացել վատ եղանակի պատճառով: Խաղաղ օվկիանոսի վրայով մինչև Հավայան կղզիներ ինքնաթիռը պետք է թռչի մոտ հինգ օր, և արևային մարտկոցների լիցքավորման համար պարզ օրերի բացակայության դեպքում արտակարգ վայրէջք անելու տեղ չի ունենա։

 

Արևային մարտկոցներով ինքնաթիռը ճանապարհ է ընկել Աբու-Դաբիից՝ մարտի 9-ին: Այն վեց կանգառ է ունեցել Օմանի, Հնդկաստանի, Մյանմայի և Չինաստանի տարածքներում: Մայիսի 31-ին ինքնաթիռը թռել է Նանկինից, և օդաչուն պատրաստվել է վեց օրվա ընթացքում հասնել Հավայան կղզիներ, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով հունիսի 1-ին ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել ճապոնական Նագոյայում:

 

Վայրէջքի ժամանակ այն վնասել է ինքնաթիռի թևը, ինչը վերացնելու համար մի քանի օր է պահանջվել: Դրանից հետո թիմն անընդհատ սպասել է «եղանակի պատուհանի», քանի որ Ճապոնիայի շրջանում այժմ անձրևների սեզոն է։

 

Արևային մարտկոցներով ինքնաթիռը շարունակում է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը