Արևային մարտկոցներով աշխատող Solar Impulse ինքնաթիռը հատել է չվերադառնալու կետը Խաղաղ օվկիանոսն անցնելիս

00:23 • 29.06.15

Արևային մարտկոցներով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռը` շվեյցարացի օդաչուներ Բերտրան Պիկարի և Անդրե Բոշբերգի ղեկավարությամբ, հաղթահարել է չվերադառնալու կետը Խաղաղ օվկիանոսն անցնելու երկրորդ փորձի ժամանակ:

Ինչպես փոխանցում է BBC-ն` ինքնաթիռը օդ է բարձրացել կիրակի երեկոյան ճապոնական Նագոյա քաղաքից: Ինչպես ակնկալվում է՝ ուղին դեպի Հավայան կղզիներ կտևի 120 ժամ կամ 5 օր:

Թռիչքից 16 ժամ անց օդաչուն տեղեկացրել է, որ հատել է չվերադառնալու կետը, որից հետո օդանավի վերադարձը Ճապոնիա հնարավոր չէ:

Թռիչքի կազմակերպիչները շուրջ երկու ամիս սպասում էին բարենպաստ եղանակի` Խաղաղ օվկիանոսը հատելու համար: Խաղաղ օվկիանոսով ճամփորդությունն օդանավը սկսել է մայիսի 31-ին, սակայն վատ եղանակային պայմանների պատճառով հաջորդ օրն իսկ ստիպված էր վայրէջք կտարել Նագոյայում:


 

 

Արևային մարտկոցներով աշխատող Solar Impulse ինքնաթիռը հատել է չվերադառնալու կետը Խաղաղ օվկիանոսն անցնելիս