Ամեն օր լոլիկի հյութ խմելը կարող է «հրաշքներ» գործել

15:01 • 29.06.15

Լոլիկն այն բանջարեղեններից է, որն առավել օգտակար է մզված վիճակում։ Դրա թարմ հյութը հարուստ է ակտիվ տարրերով, ուստի առողջությունը պահպանելու համար հարկավոր է ամեն օր մի բաժակ լոլիկի հյութ ըմպել:

 

Ինչպես նշում է Healthy Food Team-ը, լոլիկի հյութը հարուստ է A, B6 և C վիտամիններով, որոնք բարելավում են տեսողությունը, ոսկորների ու ատամների վիճակը:

 

Բացի այդ, այն նվազեցնում է խոլեստերինի քանակը, օրգանիզմը մաքրում տոքսիններից, կանխում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացումը, բարելավում մարսողությունն ու կարգավորում աղիների աշխատանքը:

 

Սակայն լոլիկի հյութի ամենակարևոր հատկություններից մեկն այն է, որ այն զգալի նվազեցնում է օրգանիզմում քաղցկեղի առաջացմանը նպաստող ազատ ռադիկալների քանակը։

 

Բացի այդ, աղբյուրը նշում է, որ ճզմած լոլիկը կարելի է որպես դեմքի դիմակ օգտագործել, որը վերացնում է կորյակները, անհարթություններն ու նեղացնում լայնացած ծակոտիները։

 

 

Ամեն օր լոլիկի հյութ խմելը կարող է «հրաշքներ» գործել