Facebook-ը հաջորդ ամիս գրասենյակ կբացի Աֆրիկայում
AFP/Getty Images
Facebook սոցիալական ցանցը հաջորդ ամիս գրասենյակ կբացի Աֆրիկայում՝ մայրցամաքում ներկայությունն ընդլայնելու համար, գրում է gazeta.ru-ն։
Գրասենյակը կտեղակայվի Յոհանեսբուրգի արվարձանում և կզբաղվի Նիգերիայի, Քենիայի և աճող ինտերնետային շուկայով մի շարք այլ աֆրիկյան երկրների բնակիչների համար Facebook-ի հասանելիության բարձրացմամբ:
Սոցիալական ցանցը նաև համագործակցություն կհաստատի բջջային օպերատորների հետ՝ Internet.org նախագծին հաճախորդների հասանելիությունը բարելավելու նպատակով։
Այսօրվա դրությամբ Facebook-ի աֆրիկացի օգտատերերի թիվը գերազանցում է 120 միլիոնը։










