Հայտնի է Apple Music երաժշտական ծառայության գործարկման ամսաթիվը

00:06 • 30.06.15

Apple Music  երաժշտական ծառայությունը կգործարկվի հունիսի 30-ին` 19:00-ին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով The Verge պորտալին, որն էլ վկայակոչում է Apple-ի թոփ մենեջերին:

Միևնույն ժամանակահատվածում ներբեռնման համար հասանելի կլինի iOS 8.4 օպերացիոն համակարգը:  BBC Radio-ի հաղորդավարը թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ երաժշտական ծառայության գործարկման ժամանակ հարցազրույց է նախատեված  ռեփեր Էմինեմի հետ:

Ծառայությունը թույլ կտա երաժշտություն լսել iTunes գրադարանից և 30 մլն ստեղծագործություն պարունակող կատալոգից:

 


 

Հայտնի է Apple Music երաժշտական ծառայության գործարկման ամսաթիվը