Lamborghini-ն կթողարկի Aventador-ի «գերարագ» ռոդսթերը
Lamborghini ընկերությունը կթողարկի Aventador LP 750-4 SuperVeloce սուպերքարի նոր տարբերակը` «ռոդսթերի» թափքով, որի անվանումը իտալերենից թարգմանաբար նշանակում է «գերարագ»:
Motor.ru-ի հաղորդմամբ` այս մասին Գուդվուդի արագության փառատոնին հայտնել է իտալական ապրանքանիշի ղեկավար Ստեֆան Վինկելմանը:
Նորույթն ավելի թեթև կլինի ռոդսթերի ստանդարտ տարբերակից` ածխաջրածնի լայն կիրառման շնորհիվ: Lamborghini Aventador LP 750-4 SV Roadster-ը, ինչպես և կուպեն կհամալրվեն 6.5 լիտր տարողությամբ V12 ատմոսֆերային շարժիչով, որը 750 ձիաուժ հզորություն է զարգացնում:
Կուպեն ունակ է 100 կմ/ժամ արագությունը զարգացնել 2.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժամ:
Ամենաարագ Aventador ռոդսթերը կթողարկվի 500 սահմանափակ օրինակով:










