Չինական Meizu ընկերությունը նոր ամբողջովին մետաղական սմարթֆոն է ներկայացրել
Meizu չինական ընկերությունը ներկայացրել է MX5 առաջատար սմարթֆոնը, որը կփոխարինի աշնանը թողարկված MX4 մոդելին:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` ընկերության պաշտոնական կայքէջին հղումով, նորույթը համալրված է 5.5 դյույմանոց AMOLED էկրանով` 1920х1080 կետայնությամբ և Corning Gorilla Glass 3 ապակիով: Meizu MX5 սմարթֆոնը կաշխատի ութամիջուկ MediaTek Helio X10 պրոցեսորով` 2.2 գեգահերց հաճախականությամբ:
Օպերատիվ հիշողության ծավալը 3 գեգաբայթ է: Սմարթֆոնը համալրված է երկու տեսախցիկով`20.7 և 5 մեգապիքսել հզորությամբ:
Ծրագրավորողների խոսքով`մատնահետքերի ներկառուցված սկաները տիրոջ մասին տեղեկատվությունը կարդում է 0.48 վայրկյանում: Սմարթֆոնի հաստությունը կազմում է 7.6 մմ, քաշը` 149 գրամ: Meizu MX 5-ն աշխատելու է Android 5.0-ի հիման վրա կառուցված Flyme 4.5 համակարգով:
Նորագույն սմարթֆոնի արժեքը` կախված ներկառուցված հիշողության ծավալից, տատանվում 290-390 դոլարի սահմանում:










