Անգլիայում կաթվածահար երիտասարդը ռոբոտ-կոստյումի օգնությամբ կարողացել է կրկին քայլել (լուսանկարներ, տեսանյութ)
Նորֆոլկում (Անգլիա) բնակվող Սայմոն Քինդլիսայդսը նյարդաբանական ֆունկցիոնալ խանգարում ունենալու պատճառով արդեն երկու տարի է՝ օգտվում է անվասայլակից, գրում է Daily Mail-ը։
31-ամյա տղամարդը գոտկատեղից ներքև չի զգում և չի կարողանում կառավարել այդ հատվածը։
Rex ռոբոտ-կոստյումն օգնել է նրան վերջապես քայլել, ինչը նա նկարագրել է որպես «ապշեցուցիչ զգացողություն»։
Ռոբոտն աշխարհում առաջինն է իր տեսակի մեջ, որն ինքնակառավարվում է, հավասարակշռությունը պահելու համար որոշումներ է կայացնում, ինքնուրույն շարժումներ իրականացնում ընկնելու վտանգի դեպքում և նախատեսված է մարդուն քայլելու հարցում օգնելու համար։
















