Պեդրոն Բարսելոնայից կհեռանա միայն Պրեմիեր լիգայում խաղալու համար

21:30 • 30.06.15

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը չի բացառում, որ ամռանը կհեռանա ներկայիս ակումբից։ Այդ մասին տեղեկացնում է «El Mundo Deportivo»-ն։



Աղբյուրի համաձայն՝ իսպանացին կփոխի ակումբային գրանցումը միայն Անգլիայի առաջնությունում հանդես գալու համար։ Հարձակվողը ձգտում է ունենալ կայուն խաղային ժամանակ, իսկ «Բարսելոնայում» դա հնարավոր չէ։



Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պեդրոյի ծառայություններով հետաքրքրվում է ֆրանսիական ՊՍԺ-ն։

Պեդրոն Բարսելոնայից կհեռանա միայն Պրեմիեր լիգայում խաղալու համար