Գիտնականները պաշտոնապես այս օրը երկարացրել են 1 վայրկյանով. BBC

12:05 • 30.06.15

Այսօր կեսգիշերը կգա ոչ թե ժամը 24։00։00 վայրկյանին, այլ մեկ վայրկյան ավելի ուշ, քանի որ գիտնականները «երկարացրել» են օրը մեկ վայրկյանով, որպեսզի պահպանեն ժամացույցների ընթացքի և տարվա եղանակների միջև հավասարակշռությունը, հաղորդում է BBC-ն:

 

Անցած դարի 50-ական թվականներին ատոմային ժամացույցների հայտնվելուց հետո գիտնականների մոտ առաջին հնարավորությունն է առաջացել հստակ չափել Երկրի վրա օրերի երկարությունը, տարվա «ճիշտ» երկարությունը և շատ այլ ժամանակագրական չափումներ: Այդ չափումների բացահայտումներից մեկը եղել է այն, որ երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը ոչ հավասարաչափ կերպով՝ մեկ պտույտը կատարելով ոչ հավասար ժամանակամիջոցներում:

 

Դրա արդյունքում ժամացույցների ժամանակի և «իրական» ժամանակի միջև աստիճանաբար տարբերություն է կուտակվում, ինչը կարող է մի քանի հարյուրամյակ կամ հազարամյակ անց «տեղափոխել» տարվա եղանակների սկիզբը և բնական երևույթների հետ կապված օրացույցի մի քանի կարևոր ամսաթվեր:

 

Այդ խնդրի լուծումներից մեկն այսպես կոչված՝ «նահանջ վայրկյանների» ավելացումն է ամիսներից մեկի վերջին օրերից մեկին: Դրա շնորհիվ այդ օրը տևում է ոչ թե ուղիղ 24 ժամ, այլ 24 ժամ և մեկ վայրկյան։

 

Գիտնականները պաշտոնապես այս օրը երկարացրել են 1 վայրկյանով. BBC