Մահացել է sms-ի գյուտարարը

23:46 • 30.06.15

Կյանքի 63-րդ տարում հիվանդության  դեմ երկարատև պայքարից հետո մահացել է ֆինն ինժեներ Մատտի Մակքոնենը, որին պատկանում է կարճ հաղորդագրությունների`  sms-ների, տեխնոլոգիայի գաղափարը:


Ինչպես գրում է Lenta.ru-ն` Wired-ին հղումով, առաջին անգամ sms-ի գաղափարի մասին Մատտի Մակքոնենը խոսել է 1984-ին Կոպենհագենում անցկացվող կոնֆերանսի ժամանակ: 1985-ին գերմանացի հետազոտող Ֆրիդհելմ Հիլլեբրենդը մշակել է sms-ի ձևաչափը, ով նախատեսել է առավելագույնը 160 նիշ յուրաքանչյուր հաղորդագրության համար:

 

Հաղորդագրություններն ուղարկելու համակարգը գործարկվել է 1992-ին Մեծ Բրիտանիայում:  Առաջին sms-ով շնորհավորել են բրիտանական բջջային օպերատորի տնօրնն Ռիչարդ Ջարվիսին`  Սուրբ Ծնունդի կապակցությամբ:

 

Մահացել է sms-ի գյուտարարը