Առանց աչքերի, քթի ու բերանի ծնված երեխան բարեհաջող վերականգնողական վիրահատության է ենթարկվել. տեսանյութ
Առանց քթի ու աչքերի և թերի բերանով ծնված 4 ամյա մարոկկացի տղան կյանքի նոր ուղեգիր է ստացել` 18-ժամյա վիրահատությունից հետո:
The Independent-ը մանրամասնում է, որ նշվածից բացի երեխայի մոտ բացակայել են նաև գանգի մասեր: Սակայն այժմ նրա դեմքը վերականգնվել է բացառիկ վիրահատության միջոցով:
Մարոկկոյի Տանժեր քաղաքի գյուղերի մեկում ծնված Յահյա ալ-Ջաբալի անունով երեխան ծնվել էր առանց դիմային ոսկորների, ինչն էլ թույլ չէր տվել, որ նրա դեմքը պատշաճ ձևով ձևավորվի:
Այժմ նրա կյանքը փոխած վիրահատությամբ օգնության են հասել ավստրալացի բժիշկները: Ի դեպ, օգնության հույս է հայտնվել այն բանից հետո, երբ Յահյայի ընտանիքի հարևանը Facebook-ով դիմել է աշխարհին:










