«Հոնդան» 7 տեղանոց արտաճանապարհային կթողարկի
Honda ընկերությունը հրապարակել է BR-V անվանումով կոնցեպտային քրոսովերի առաջին պաշտոնական դիզայներական էսքիզները:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն`7 մարդ տեղավորելու հնարավորությամբ արտաճանապարհայինի պրեմիերան կկայանա օգոստոսին` Ինդոնեզիայում անցկացվելիք ավտոսրահի շրջանակներում:
Նախատիպն ստեղծվել է «Հոնդայի» թայլանդական գիտաուսումնական կենտրոնի ջանքերով:
Նախնական տվյալներով` առևտրային տարբերակը կկառուցեն Brio հեթչբեքի հիման վրա, որը «Հոնդան» թողարկում է Հնդկաստանում, Թայլանդում և Ինդոնեզիայում: Նշվում է, որ շարժիչային համակարգը կլրացվի 1.5 լիտր ծավալով բենզինային շարժիչով, որը կկարողանա աշխատել երկու փոխանցման տուփի հետ համադրությամբ:










