Հայտնաբերվել է էակ, որն ինքնաբեղմնավորվում է... գլխից
Գիտնականները հայտնաբերել են որդի մի տեսակ, որն ինքն իրեն բեղմնավորում է, այն էլ` սեփական գլխից:
«Գազետա»-ի փոխանցմամբ տափակ որդերի այդ տեսակն ունի Macrostomum hystix անվանումը, դրանք հերմաֆրոդիտներ են: Նրանք բեղմնավորվում են սեփական գլխի մեջ սերմնահեղուկ լցնելով:
Կենսաբանները հայտնաբերել են, որ Macrostomum-ի օրգանիզմը և սերմնահեղուկ է ստեղծում, և ձվաբջիջներ: Գիտնականները նշել են, որ որոշ կենդանիներ իսկապես իրենք են իրենց բեղմնավորում, սակայն սա առաջին օրինակն է, երբ սերմնահեղուկը ներմաշկային տարածում է ունենում:
Ի դեպ, օձերը ևս կարողանում են ինքնաբեղմնավորվել:










