Գործարկվել է Apple Music երաժշտական ծառայությունը
Կայացել է Apple Music երաժշտական ծառայության համաշխարհային թողարկումը: Rbc.ru-ի ներկայացմամբ` ծառայությունից առաջին երեք ամսում հնարավոր կլինի օգտվել անվճար:Հետագայում բաժանորդագրվել հնարավոր կլինի ամսական 10 դոլարով:
Apple Music-ին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է թարմացնել iTunes ծրագիրը Mac-ում կամ անհատական համակարգչի վրա կամ iOS-ով աշխատող սարքավորումներում մինչև 8.4 տարբերակը: Ծրագրի Android օպերացիոն համակարգը կթողարկվի այս աշնանը:










