Հայտարարվել են երիտասարդ գիտնականներին շնորհվող Բլավատնիկի մրցանակի դափնեկիրները

09:36 • 01.07.15

Լուսանկարը՝ blavatnikawards.org-ի


Blavatnik Family Foundation հիմնադրամը և Նյու Յորքի գիտությունների ակադեմիան հայտնել են Blavatnik National Award մրցանակի այս տարվա դափնեկիրներին։ Այն շնորհվում է երիտասարդ գիտնականներին, փոխանցում է Газета-ն։

 

Այս տարի այն կհանձնվի 3 հետազոտողի։ Նրանցից առաջինը պրոֆեսոր Քրիստոֆեր Չանն է, ով բացահայտումներ է արել նյարդակենսաբանության և էներգիայի մասին գիտության ոլորտներում։

 

Երկրորդ դափնեկիրը պրոֆեսոր Էդվարդ Չանն է, ով ձևակերպել է նեյրոնային կոդի միջոցով մարդկային լեզուն մշակելու մեխանիզմները։

 

Եվ, վերջապես, 3-րդ պրոֆեսորը Սաիդ Ջաֆարն է, ով մշակել է անլար համակարգերը և մի շարք հեղափոխական որոշումներ այդ ոլորտում։

 

Մրցանակների հանձնման արարողությունը կկայանա 2015թ. սեպտեմբերի 28-ին՝ Նյու Յորքի Բնական պատմության թանգարանում։

 

Մրցանակը հիմնել է ծագումով ուկրաինացի գործարար Լեոնիդ Բլավատնիկը՝ 2013-ին։ Յուրաքանչյուր տարի մրցանակի է արժանանում ամերիկաբնակ 3 գիտնական, իսկ պարգևը կազմում է 250.000 դոլար։

 

Հայտարարվել են երիտասարդ գիտնականներին շնորհվող Բլավատնիկի մրցանակի դափնեկիրները