Այս գիշեր Եվրոպայի բնակիչները Կապույտ լուսին կտեսնեն

23:23 • 01.07.15

Լույս հուլիսի 2-ի գիշերը Եվրոպայի  բնակիչները կկարողանան հետևել  Կապույտ Լուսնին: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է մոսկովյան պլանետարիումի կայքում հրապարակված ամենամսյա աստղագիտական կանխատեսման մեջ:


Կապույտ Լուսինը աստղագիտական տերմին է, որով բնորոշում է մեկ օրացույցային ամսում հանդիպող երկրորդ լիալուսինը: 2015-ին այս իրադարձությունը տեղի կունենա հուլիսի 2-ին և 31-ին:  Նախկինում Կապույտ Լուսին տեսնելու հնարավորություն եղել էր 2012-ի օգոստոսին, իսկ հաջորդ անգամ ակնկալվում է տեսնել 2018-ի հունվարին:


Երևույթը կրկնվում է 2-3 տարին մեկ անգամ: Երևույթի անվանումը ծագել է անգլիական Once in a Blue Moon ասույթից, որը նշանակում է «որևէ իրավիճակի հազվադեպ կրկնություն»: Այդ ժամանակ Երկրի արբանյակը գունափոխված է երևում մթնոլորտային երևույթների հետևանքով:

 

Այս գիշեր Եվրոպայի բնակիչները Կապույտ լուսին կտեսնեն