11 ուտելիք, որից մարդ էլ ավելի է սովածանում

00:37 • 01.07.15

Time-ը ի մի է բերել 11 ուտելիքներ ու սննդային միջոցներ, որոնցից մարդ ոչ միայն չի կշտանում, այլև ընդհակառակը` է՛լ ավելի շատ քաղց է զգում:

 

Այդ մթերքների թվում են`

 

Սպիտակ հացը, որը միայն գիրանալուն է նպաստում:

 

Հյութերը, այսպես կոչված, «առողջ» հյութերը, որոնք իրականում պարունակում են ոչ թե մեր սիրելի մրգերը, այլ դրանց շաքարային կողմը: Մի բաժակ հյութը ավելի շուտ արյան շաքարը կբարձրացնի, քան քաղցը կհագեցնի:

 

Աղի ուտեստները, ինչպիսիք են չիպսը, աղի բոկեղը («կրենդել»)

 

«Արագ սննդի» խորտիկները, քանի որ առհասարակ արագ սնունդը ստեղծվում  է այնպես, որ ճարպերը լցնեն աղիքները, իսկ ախորժակի վերահսկման համար անհրաժեշտ նյութերի արտադրությունը խոչընդոտվում է:

 

Ալկոհոլը, որը, ըստ աղբյուրի, նվազեցնում է առողջ սնունդ սպառելու մտադրությունը:

 

Սպիտակ պաստան, որը ի վերջո նպաստում է արյան շաքարի նվազմանը և հանգեցնում բկլիկության:

 

Նատրիումի գլուտամատը, որը սնունդարտադրողները օգտագործում են որպես սննդային հավելում: Հատկապես շատ է ավելացվում չինական խոհանոցի ուտեստների մեջ, ինչպես նաև` սուպերում, գարեջրում ու պաղպաղակում:

 

 

Սուշիի ռոլերը. սուշիի դեպքում մարդ միշտ ավելի շատ բրինձ է ուտում, քան ձկնեղեն:

 

Արհեստական քաղցրացուցիչները, որոնք խաբում են մեր ուղեղին, իսկ մեզ ստիպում օրվա ընթացքում ավելի շատ քաղցրեղեն օգտագործել:

 

Հացահատիկային փաթիլները, որոնք նախատեսված են երեխաների համար:

 

Պիցցան, որի բաղադրության հիմնական տարրերը «խաբում են» քաղցը կարգավորող ուղեղի կենտրոնները:

 

11 ուտելիք, որից մարդ էլ ավելի է սովածանում