Համացանցում են հայտնվել iPhone 6S-ի լուսանկարները (լուսանկարներ)
Համացանցում են հայտնվել ենթադրաբար iPhone 6S սմարթֆոնի հետևի ալյումինե կափարիչի լուսանկարները։ iPhone 6S-ը կարող է վաճառքի հանվել 2015 թվականի աշնանը։
Լուսանկարները հրապարակել է Մարկու Գուրմանը՝ 9to5Mac ռեսուրսի ավագ խմբագիրը, գրում է lenta.ru-ն։
Լուսանկարների հեղինակը նշել է, որ բոլոր փոփոխություններն առնչվում են սմարթֆոնի հետևի կափարիչի ներսի կողմին:
Արտաքինից սարքը կմնա նույնը, ինչ անցած տարվա մոդելը։
Գուրմանի նախկինում հրապարակած լուսանկարների մեծ մասը հաստատվել է: Մասնավորապես՝ խմբագիրը բացահայտել է Apple Music-ի, iOS 9-ի և iPhone 6-ի գրեթե բոլոր մանրամասները մինչ դրանց պաշտոնական ներկայացումը:













