Գերմանիայում ռոբոտը մարդ է սպանել
Գերմանիայում Volkswagen գործարանում վերահսկողության տակից դուրս եկած արտադրական ռոբոտը սպանել է բանվորին:
Hessische Niedersachsische Allgemeine-ի տվյալով դա տեղի է ունեցել Գերմանիայի Բաունթաթալ քաղաքում, երբ փորձել են կարգավորել ավտոգործարանի սարքավորումները, ռոբոտի զոհը երիտասարդ աշխատող է:
ԶԼՄ-ները մանրամասնում են, որ 21-ամյա բանվորը զոհ է գնացել շարժիչների հավաքման արտադրամասում: Մահվան պահին երիտասարդը գտնվել է ռոբոտի ներսում: Ըստ այդմ` ռոբոտը ճզմել է իր ներսում գտնվող մարդուն:
Մեքենաշինական կոնցեռնը հաստատել է տեղեկությունը, սակայն հրաժարվել է գնահատականներ տալ մինչև նախաքննության ավարտը:










