Աշխատավայրում քնելը օգտակար է. հետազոտություն

00:50 • 01.07.15

Ամերիկացի գիտնականները ապացուցել են, որ  աշխատավայրում քնելն օգտակար է: 

 

«Ռոսսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ` պնդումը հաստատում է Միչիգանի համալսարանի հոգեբան գիտնականների հետազոտությունը:

 

Ըստ այդմ` գործատեղի, այսպես կոչված, «լուռ ժամը» կարող է զգալիորեն նվազեցնել հոգեբանական լարվածությունը աշխատակիցների մոտ, զուգահեռ նաև բարձրացնել նրանց կենտրոնացվածությունը:

 

Հետազոտությունն անց է կացվել 18 - 50 տարեկան 40 մարդու շրջանում երեք օրվա ընթացքում: Կամավորականները կատարել են այն աշխատանքները, որ անելիս են եղել իրենց աշխատանքի ընթացքում: Դրանց ավելացել են նաև քնի հետ կապված գիտափորձեր:

 

Նրանք աշխատել են հիմնականում համակարգիչների առաջ:

 

Աշխատավայրում քնելը օգտակար է. հետազոտություն