Ճտտացնովի պոլիէթիլենե թաղանթն այլևս հնարավոր չի լինի ճտտացնել

21:29 • 02.07.15

Ճտտացնովի պոլիէթիլենե պարուտակը, որի գնդիկների ներսում օդ է, այլև հնարավոր չի լինի ճտտացնելով տրաքացնել:

 

Ամերիկյան The Wall Street Journal-ի տվյալով` այս հայտնի պոլիէթիլենե պարուտակի արտադրողը փոփոխություններ է մտցրել դրա արտադրության տեխնոլոգիայում: Դրանից հետո պարուտակի նյութն ավելի ամուր կլինի և դեֆորմակայուն:

 

Ճտտացնովի պոլիէթիլենի արտադրողը` ամերիկյան Sealed Air Corp. ընկերությունը, այժմ ավելի նուրբ ու կայուն պարուտակ է ստացել` «որակի» հաշվին. այժմ հնարավոր  կլինի ավելի երկար ռուլոններ արտադրել` առանց հավելյալ ծավալի:

 

Այս տիպի պարուտակը օգտագործվում էր փաթեթավորման մեջ 1960-ականներից: Աղբյուրի դիտարկմամբ` ճտտացնովի պոլիէթիլենը ժամանակակից մշակույթի ամենահայտնի երևույթներից էր, իսկ այժմ նոր որակի պարուտակը կկորցնի իր ժողովրդականությունը:

 

Նույն առիթով ԶԼՄ-ները արձանագրում են, որ ճտտացնովի պոլիէթիլենի անհետացումը արդեն իսկ սկանդալների պատճառ է դարձել սոցիալական ցանցերում:

 

Ճտտացնովի պոլիէթիլենե թաղանթն այլևս հնարավոր չի լինի ճտտացնել