Չինուհուն հաջողվել է 100 շան փրկել մորթվելուց տարօրինակ փառատոնի ժամանակ

00:01 • 02.07.15

65-ամյա չինուհին, ով շատ է սիրում շներին, շատ բաների է գնացել այս տարի հնարավորինս շատ քանակով շների փրկելու Յուլին քաղաքում անցկացվող շան մսի փառատոնից:


Ինչպես հայտնում է Oddity Central-ը`  Յան Սյաոյունին հաջողվել է 1000 դոլար վճարել 100 դատապարտված շան փրկելու համար: Նրա այս քայլը մեծ արձագանք է գտել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մամուլում, ինչն օգնել է բարձրացնել իրազեկությունը այս դաժան փառատոնի մասին` մեծացնելով նաև այն հետագայում արգելելու հնարավորությունը:


Յան Սյաոյունը թոշակի անցած ուսուցչուհի է, ով բնակվում է Տյանցզին քաղաքում` Յուլինից 2400 կմ հեռավորությամբ: Այդ ճանապարհը չինուհին անցել է` սպանդից  շներին  փրկելու համար, որոնց սպանում և ուտում են փառատոնի ժամանակ: Չինուհին գնացել է այն խանութը, որտեղ մինչ փառատոնը պահում են շներին` վանդակներում, և գումարով գնել կենդանիներին: 


Գնահատումների համաձայն` շուրջ 10 000 շուն է սպանվում և վաճառվում փառատոնի ընթացքում, որն սկսվել է անցկացվել 2010-ից` հորդորելով շան մսի սպառումը: 

 

Չինուհուն հաջողվել է 100 շան փրկել մորթվելուց տարօրինակ փառատոնի ժամանակ