Մասնագետները պատմել են մարդու հիշողության վրա սմարթֆոնների վնասակար ազդեցության մասին

14:48 • 02.07.15

Getty Images

 

«Կասպերսկու լաբորատորիայի» (Kaspersky Lab) մասնագետները պարզել են, թե որքան վատ են սմարթֆոնները, համակարգիչները և համացանցն ազդում տեղեկատվությունը հիշելու մեր ունակության վրա: Հետազոտության արդյունքները հրապարակված են «The Rise and Impact of Digital Amnesia» ընկերության զեկույցում, գրում է korrespondent.net-ը:

 

Հարցմանը մասնակցել է ԱՄՆ-ից և Եվրոպայի երկրներից ավելի քան 1.000 մարդ: Նրանց 91,2 տոկոսը հայտնել է, որ օգտագործում է սարքերն ու համացանցը սեփական հիշողությունն ընդլայնելու համար, ընդ որում՝ 44 տոկոսը նաև համաձայնել է պնդման հետ, որ սարքերն ամբողջովին փոխարինել են հիշողությանը։

 

Մասնագետների խոսքերով՝ սմարթֆոններում հաճախ պահվում են միակ օրինակով գաղտնի տվյալներ, ընդ որում՝ հարցման մասնակիցները, պատասխաններից ելնելով, այնքան էլ չեն անհանգստանում սարքի պաշտպանվածության մակարդակի մասին։

 

Հարցման մասնակիցները նաև ցույց չեն տվել տեղեկատվությունը հիշելու որակի վերաբերյալ բարձր ունակություններ:

 

Տրված հարցից հետո մասնակիցների կեսը սկսել է պահանջվող տվյալները փնտրել համացանցում՝ անգամ չփորձելով պատասխանն ինքնուրույն հիշել: Ընդ որում՝ մոտ 29 տոկոսը մոռացել է համացանցից ստացած տեղեկությունն այն օգտագործելուց անմիջապես հետո:

Մասնագետները պատմել են մարդու հիշողության վրա սմարթֆոնների վնասակար ազդեցության մասին