Archos-ը ներկայացրել է Helium 50d սմարթֆոնը (լուսանկարներ)

13:42 • 03.07.15

Archos ընկերությունը ներկայացրել է Helium 50d սմարթֆոնը, որն աշխատում է Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգով, գրում է 3dnews.ru-ն։

 

Սմարթֆոնը ստացել է 1.2 ԳՀց հզորությամբ Qualcomm Snapdragon 410 պրոցեսոր։ Adreno 306 գրաֆիկական քարտն աշխատում է 1ԳԲ օպերատիվ հիշողությամբ, իսկ ներկառուցված հիշողության ծավալն 8ԳԲ է։

 

Բջջայինն ունի 1280 × 720 լուծաչափով 5-դյույմանոց սենսորային էկրան։ Այն ունի 13ՄՊ տեսախցիկ։

 

Սարքը կշռում է 154 գրամ և ունի 8.3մմ հաստություն։ Նորույթն ԱՄՆ-ում այսուհետ կարելի է ձեռք բերել 130 դոլարով։ 

 

Archos-ը ներկայացրել է Helium 50d սմարթֆոնը (լուսանկարներ)