Ճապոնացի գիտնականները ստացել են մարդու աշխատող սրտի վիրտուալ մոդելը (տեսանյութ)

13:52 • 03.07.15

Սուպերհամակարգչի օգնությամբ ճապոնացի գիտնականները ստացել են մարդու աշխատող սրտի վիրտուալ մոդելը, հայտնում է Smithsonian-ը։

 

Տեսանյութում հանվում են հյուսվածքների արտաքին շերտերը, որը թույլ է տալիս տեսնել սրտի ներսը և թե ինչպես են աշխատում սրտի փորոքները։

 

Բացի այդ, գիտնականները մոդելավորել են փականների աշխատանքը, և կարելի է տեսնել արյան հոսքից ցնցվող և կծկվող սրտամկանները։

 

Սրտի մոդելավորումն օգնում է ճապոնացի գիտնականներին նոր դեղամիջոցներ գտնել սրտանոթային համակարգի հիվանդությունների համար, ասվում է RIKEN ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ 

 

Ճապոնացի գիտնականները ստացել են մարդու աշխատող սրտի վիրտուալ մոդելը (տեսանյութ)