Նոր Fiat 500 մոդելը ներկայացել է 1800 դիզայներական փոփոխությամբ

23:42 • 03.07.15

Fiat ընկերությունը գաղտնազերծել է 500 հեթչբեքի թարմացված տարբերակը: Լուսանկարն ու տեխնիկական բնութագրիչները հրապարակվել են մեքենայի պաշտոնական պրեմիերայից   մեկ օր առաջ:

Ինչպես գրում է Motor.ru-ն` պրեմիերան նախատեսված է հուլիսի 4-ին` 1957-ին Fiat Nuova 500 դասական մոդելի  դեբյուտի օրը: Ինչպես մեկնաբանել են իտալական մոդելի  նորացված տարբերակի ստեղծողները` նորագույն մոդելը 1800 դիզայներական փոփոխություն է ստացել` ներկայիս  հեթչբեքի հետ համեմատ:

Դիզայնը ձևավորվել է  500X քրոսովերի ոճով, որը ներկայացվել է անցյալ տարվա աշնանը:  Մեքենան համալրվել է կատարելագործված մուլտիմեդիա համակարգով` 5 դյույմ սենսորային էկրանով:  

Մեքենայի ուժային համակարգը համալրվել է 1.2 լիտր ծավալով շարժիչով, որը 69 ձիաուժ է զարգացնում, 0.9 լիտր ծավալային TwinAir-ով, որը 85 ձիաուժ է զարգացնում:


 

Նոր Fiat 500 մոդելը ներկայացել է 1800 դիզայներական փոփոխությամբ