Hubble աստղադիտակը հազվագյուտ աստղերով գալակտիկայի լուսանկար է ստացել

23:54 • 03.07.15

ՆԱՍԱ-ն Hubble  տիեզերական աստղադիտակից լուսանկար է ստացել SBS 1415+437 գալակտիկայից, որը կազմված է Վոլֆ-Ռայե տիպի աստղերից: Այդ լուսատուները Արևից շատ ավելի ծանր և պայծառ են:

Ինչպես գրում է Корреспондент-ը`  SBS 1415+437 գալակտիկան գտնվում է Երկրից 45 մլն լուսային տարի հեռավորության վրա: Վոլֆ-Ռայե աստղերը, որոնք գալակտիկայում առկա են մեծ քանակությամբ, մոտ 20 անգամ ավելի ծանր են, քան Արևը, իսկ մեկ արևային զանգված դրանք կարող են կորցնել հարյուր հազար տարին մեկ:

Ջերմաստիճանը Վոլֆ-Ռայե աստղի մակերեսին Արևի մակերևույթի ջերմաստիճանին գերազանցում է 40 անգամ, իսկ պայծառությունը` հազարից մլն անգամ:

 



 

Hubble աստղադիտակը հազվագյուտ աստղերով գալակտիկայի լուսանկար է ստացել