Facebook-ն աշխատում է լազերային ինտերնետ ստեղծելու ուղղությամբ
Մարկ Ցուկերերգը Facebook-ի իր էջում կիսվել է ընկերության նոր ծրագրի մասին տեղեկությամբ, որի համաձայն` մարդկանց ինտերնետով կկարողանան ապահովել լազերի օգնությամբ:
Ինչպես գրում է Rbc.ru-ն` լազերային ինտերնետի մասին տեղեկություններ Facebook-ի ղեկավարը հայտնել է` պատասխանելով օգտատերերի հարցերին:
«Internet.org նախագծի շրջանակներում մենք եղանակներ ենք փնտրում` արբանյակների և անօդաչու սարքերի միջոցով ապահովելու միլիարդավոր մարդկանց հասանելիությունը ինտերնետին, ովքեր անլար կապի գործունեության գոտուց դուրս են բնակվում: Մեր Connectivity Lab լաբորատորիան լազերային կապի միջոցներ է մշակում, որն ունակ է բնակելի հատվածներին տվյալներ հաղորդել երկնքից: Դա կօգնի զգալիորեն արագացնել տվյալներ ստանալու արագությունը հեռավոր տարածությունների վրա», - գրել է Ցուկերբերգը:










