Մաղադանոսով պատրաստվող հյութն օգնում է արագ նվազեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ
Մաղադանոսը պարունակում է երկու խումբ եզակի բաղադրիչներ` բուրումնավետ յուղեր, որ պատասխանատու են ուժեղ բույրի համար և ֆլավոնոիդներ, որոնք միասին վերացնում են թունավոր նյութերը օրգանիզմից:
Մաղադանոսը նաև խթանում է արյան շրջանառությունը, իսկ կիտրոնի հյութի հետ միախառնված այն արդյունավետ է դառնում խոլեստերինի մակարդակն արագ իջեցնելու գործում: Ինչպես գրում է Top Healthy Life-ը` այս արդյունավետությունը զարմացրել է նույնիսկ բժիշկներին: Մաղադանոսով հյութը պատրաստելու համար անհրաժեշտ է.
5 լիտր ջուր,
3 կապ մաղադանոս,
1 կգ կիտրոն,
կերակրի սոդա:
Պատրաստման եղանակը
Պետք է սոդայով տրորել կիտրոնները, ապա թողնել սառը ջրի մեջ կես ժամ, ապա եռացնել 1.5 լիտր ջրում և թողնել` սառչի: Այնուհետև պետք է կտրատել կիտրոնները և մաղադանոսը, ապա լավ խառնել իրար ու լցնել ջրի մեջ: Այս խառնուրդը պետք է ծածկել և 24 ժամ պահել սառնարանում, որից հետո բլենդերով լավ հարել բոլոր բաղադրիչները միասին և սկսել օգտագործել:
Օրական պետք է ըմպել 100 մլ սառը վիճակում: Ստացված խառնուրդը պետք է պահել սառնարանում: Կարճ ժամանակ անց արդյունքն ակնհայտ կլինի:










