Ինչպես 1 րոպեում ձեռքի մաշկը փափուկ դարձնել

08:15 • 03.07.15

Եղանակային պայմանները և տարբեր նյութերի օգտագործումը կարող է հանգեցնել մաշկի չորության կամ այլ ներազդեցություն ունենալ մաշկի վրա: Organichealth-ը ներկայացրել է մեկ րոպեում մաշկը փափուկ դարձնելու տարբերակ:


Փափկացնող միջոցի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են`


2-3 թեյի գդալ ձիթապտղի յուղ,


2-3 թեյի գդալ շաքարավազ,


եթերայուղեր:


Ձիթապտղի յուղը բնական հակաօքսիդանտ հատկություններ է պարունակում: Այն պաշտպանում է մաշկը վնասվելուց և խոնավեցնում է այն: Շաքարավազով այս խառնուրդը բնական շերտազատող միջոց է, որն օգնում է վերացնել մաշկի մահացած բջիջները: Ինչպես է պետք կիրառել այս բաղադրիչները:


1. Հենց ձեռքի վրա խառնեք ձիթապտղի յուղը, շաքարավազը և մեկ կաթիլ եթերայուղ ավելացրեք,


2. Լավ տրորեք խառնուրդը ձեռքերի մեջ և տարածեք ձեռքի երեսին,


3. Մի քանի րոպե տրորեք կամ մերսեք մաշկը,


4. Լավ լվացեք ձեռքերը ջրով և օգտագործեք այս լոսյոնն ամեն օր` պահպանելու համար ձեռքերի փափկությունը:


5. Այս խառնուրդը կարող եք օգտագործել մարմնի ցանկացած հատվածի համար:

 

Ինչպես 1 րոպեում ձեռքի մաշկը փափուկ դարձնել