Solar Impulse 2 օդանավը թռիչքի հեռավորության և տևողության ռեկորդ է սահմանել
Ճապոնիայից թռչող Solar Impulse 2 փորձարարական ինքնաթիռը, որն աշխատում է բացառապես արևային էներգիայով, ուրբաթ բարեհաջող վայրէջք է կատարել Հավայան կղզիներում:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն` նախագծի կազմակերպիչներին հղումով, ինքնաթիռը 8261 կմ տարածություն է հաղթահարել: Թռիչքը տևել է 4 օր և 22 ժամ: Մինչ օրս արևային էներգիայով աշխատող ոչ մի այլ ինքնաթիռ չէր հաղթահարել այդքան երկար տարածություն` առանց վայրէջքների:
Օդանավի ղեկին է եղել 62-ամյա շվեյցարացի օդաչու Անդրե Բորշբերգը: Հավայան կղզիներ ուղևորությունը օդանավի շուրջերկրյա ճանապարհորդության 8-րդ փուլն էր:










