Adidas-ն օվկիանոսային աղբից մարզակոշիկ է ստեղծել (լուսանկարներ)
Մարզական հագուստի և պարագաների արտադրության ոլորտի ամենահեղինակավոր ընկերություններից մեկը` Adidas-ը, ներկայացրել է օվկիանոսային աղբից պատրաստված մարզակոշիկների աննախադեպ մոդել:
Ինչպես նշում է footwearnews.com-ը, Նյու Յորքում կազմակերպված միջոցառման շրջանակում ներկայացնելով Ultra Boost մարզակոշիկները` ընկերության ներկայացուցիչները նշել են, որ դրանք ամբողջովին պատրաստված են մարդու կողմից օվկիանոս թափված վնասակար աղբից:
Հետաքրքրական է, որ մարզակոշիկի ստորին, ճերմակ հատվածը պատրաստված է պլաստմասսայից, իսկ վերին, կանաչ հատվածը` ապօրինի ձկնորսական ցանցերից:





.jpg)











