Apple-ն արտոնագրել է սմարթֆոնների միջև դրամական փոխանցումներ կատարելու տեխնոլոգիան
Apple ընկերությունն արտոնագրել է սմարթֆոնների միջև դրամական փոխանցումներ կատարելու տեխնոլոգիան, գրում է Patently Apple-ը։
iPhone սմարթֆոնների տերերը կկարողանան դրամական միջոցներ փոխանցել Walllet հավելվածի միջոցով։
Նշվում է, որ հաճախորդի ինքնության հաստատման համար կառաջարկվի օգտագործել մատնահետք կամ հեռախոսի գաղտնաբառը։
Հավելվածի միջոցով iPhone-ի տերերը կարող են ընտրել հեռախոսին միացած բանկային քարտերից որևէ մեկը և հաստատել փոխանցումն առաջարկվող մեթոդներից մեկով։
Նշվում է, որ Wallet հավելվածը կաշխատի Passbook հին ծառայության հիման վրա։










