Maxwell EP0. էլեկտրական հեծանիվ, որը կշռում է 11 կգ (լուսանկարներ, տեսանյութ)
Kickstarter դրամահավաքության կայքում հայտնվել է Maxwell EP0 էլեկտրական հեծանվի կոնցեպտին վերաբերող էջ, որտեղ հեղինակները փորձում են 150.000 դոլար հավաքել դրա թողարկման համար, գրում է 3dnews.ru-ն։
Հեծանվի կոնցեպտը կյանքի կոչելու դեպքում այն կդառնա իր տեսակի մեջ ամենաթեթև հեծանիվներից մեկը։
Արտաքնապես Maxwell EP0-ն կարծես սովորական ճանապարհային հեծանիվ լինի։
Մարտկոցների հսկա բլոկ օգտագործելու փոխարեն հեղինակները նախընտրել են դրանք բաժանել մասերի և տեղավորել հեծանվի շրջանակի խողովակների ներսում։
Դրանց ընդհանուր հզորությունը 250 Վտ/ժ է, իսկ 90% լիցքավորում ստանալու համար անհրաժեշտ է 45 րոպե։ Մեկ լիցքավորումից հետո հեծանիվը կարող է մինչև 24կմ տարածություն անցնել։
Հեծանվի վրա տեղադրված է 300- վատտանոց էլեկտրական շարժիչ։ Հեծանվի առավելագույն արագությունը 30կմ/ժ է։ Մեկ հեծանվի արժեքն է 1.300 դոլար։













