Fiat-ը վերակենդանացնում է հանրահայտ Lancia մրցարշավային մոդելը
Fiat Chrysler Automobiles (FCA) դաշինքի ղեկավարությունը մտադիր է թողարկել Lancia Delta Integrale մրցարշավային մեքենայի ժամանակակից ճանապարհային տարբերակը, նախքան իտալական մոդելն ամբողջությամբ կհեռանա եվրոպական շուկայից:
Ինչպես գրում է Motor.ru-ն`աղբյուրը հայտնել է, որ ներկա պահին ընկերությունում «բարձր մակարդակով» քննարկվում է հանրահայտ մրցարշավային մոդելի վերածննդի հարցը:
Սակայն FCA-ի ղեկավար Սերջիո Մարկիոնեն վերապահումով է վերաբերվում Lancia մոդելի հետագա կիրառությանը և ավելի շատ հակված է Alfa Romeo-ի վերաթողարկմամբ:
2014-ի սկզբին հայտնի դարձավ, որ Lancia մոդելն ամբողջությամբ դուրս կգա եվրոպական շուկայից, իսկ մեքենաները կվաճառվեն բացառապես միայն Իտալիայում: Մոդելի շարքում մնալու է միայն Ypsilon հինգ դռնանի հեթչբեքը:










