Թթի օգտակար հատկությունները

10:13 • 04.07.15

Բոլորիս քաջ հայտնի թութն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, որոնք բացահայտում է Healthy Life Land կայքը:

 

Նշվում է, որ այս պտուղը մարդու օրգանիզմի վրա թողնում է հակասնկային ազդեցություն, նվազեցնում է խոլեստերինի քանակը, հզոր հակաօքսիդանտ է, ինչպես նաև օգնում է կանխել սիրտ-անոթային հիվանդությունները:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ թութը, ինչպես նաև դրա տերևներն առավել օգտակար են հատկապես  2-րդ տիպի շաքարախտի բուժման համար: Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքներ վկայում են, որ սպիտակ թութը հարուստ է բնական ֆենոլով, որն արդյունավետ պայքարում է տարատեսակ ուռուցքների դեմ:

Թթի օգտակար հատկությունները