Քրքումով դիմակ` կնճիռների, բշտիկների և աչքի սև շրջանակների դեմ
Healthy Life Tricks-ը դեմքի մաշկի համար նախատեսված դիմակի բաղադրատոմս է ներկայացրել, որն օգնում է վերացնել կնճիռները, բշտիկները, աչքի տակի սև շրջանակները և հարթեցնել մաշկը:
Քրքումը հայտնի է իր առողջարար և հիվանդությունները կանխող հատկությամբ, սակայն քչերը գիտեն, որ դրա պարունակության մեջ առկա հակաօքսիդանտները հիանալի խոնավեցնող ու հակատարիքային միջոցներ են կատարյալ մաշկ ունենալու համար: Այն կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը և օգտակար է յուղոտ մաշկ ունեցողների համար:
Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է`
1 թեյի գդալ քրքումի փոշի,
1 թեյի գդալ բնական յոգուրտ,
1 թեյի գդալ չմշակված մեղր:
Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները պետք է լավ խառնել մինչև խիտ ու համասեռ զանգված ստանալը: Դիմակը պետք է քսել մաքուր մաշկին, թողնել 20 րոպե, ապա լվանալ տաք ջրով:
Այս դիմակն անհրաժեշտ է շաբաթական 3-4 անգամ կիրառել կատարյալ արդյունքի հասնելու համար: Արդյունքը կնկատվի երկու շաբաթից:










