Սպիտակ արջերը կվերանան մինչև 2025 թվականը. զգուշացնում են բնապահպանները

13:30 • 06.07.15

Ամերիկացի բնապահպանները զանգվածային վերլուծություն են անցկացրել Արկտիկայում սպիտակ արջերի վիճակի վերաբերյալ և եկել են եզրակացության, որ այդ գիշատիչները կարող են ամբողջությամբ վերանալ մինչև 2025 թվականը, եթե մարդկությունը միջոցներ չձեռնարկի։ Այդ մասին ասված է ԱՄՆ ձկնային ռեսուրսների և վայրի բնության ծառայության զեկույցում, գրում է ria.ru-ն։

 

«Բևեռային արջերն այժմ չափազանց վտանգավոր դրության մեջ են: Գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնք մենք կարող ենք ձեռնարկել նրանց քանակի կրճատումը դանդաղեցնելու համար, սակայն վերջնական արդյունքում նրանց փրկելու միակ միջոցը ջերմոցային գազերի արտանետումների նվազումն է»,- ասել է Ռեբեկա Նոբլինը Polar Bears International հիմնադրամից։

 

ԱՄՆ երկրաբանական ծառայությանը կից վայրի բնության հետազոտման կենտրոնից Մայքլ Ռանգեի ղեկավարությամբ մոտ երկու տասնյակ բնապահպաններ նման եզրկացության են եկել՝ հետևելով Արկտիկայում սպիտակ արջերի և կլիմայական գործընթացների փոփոխություններին վերջին 20 տարվա ընթացքում և փորձելով դրանք տարածել նաև հաջորդ տասնամյակների վրա:

Սպիտակ արջերը կվերանան մինչև 2025 թվականը. զգուշացնում են բնապահպանները