Bentley Continental GT Speed-ի հատուկ տարբերակ է թողարկվել՝ օդաչուների պատվին (լուսանկարներ)
Բրիտանական մեքենաշինական ապրանքանիշը յոթ «հատուկ» Continental GT Speed մոդել է գաղտնազերծել, որոնք ստեղծվել են Breitling Jet Team օդանավերի խմբի պատվին:
Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն` մեքենայի տեխնիկական բնութագրիչները չեն փոփոխվել` 6 լիտր ծավալով երկտուրբո W12 շարժիչ` 626 ձիաուժ հզորությամբ: Հատուկ տարբերակի գլխավոր տարբերությունը սովորական Continental GT Speed-ից երկգույն թափքն է և ինտերիերի տարբեր մասերը:
Թափքը ներկայանում է արծաթագույն և սև երանգներով, իսկ դեղին գծերը հիշեցնում են L-39 C Albatros օդանավերը, որոնցով թռչում են Breitling Jet Team-ի օդաչուները:
Մեքենաների տերերն իրենց բանալիները կստանան Seafair ամառային փառատոնի ժամանակ, որը կանցկացվի Սիեթլում հուլիսի 31-օգոստոսի 2-ը: Բանալիները սեփականատերերին կհանձնեն Breitling Jet Team-ի օդաչուները: Մեքենայի գինը չի նշվում:















