«Արմատա»-ն կներկայացվի Russia Arms Expo-2015 միջազգային ցուցահանդեսում

23:45 • 07.07.15

«Արմատա» մարտական պլատֆորմը կներկայացվի Russia Arms Expo-2015 միջազգային ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի կունենա Ներքին Տագիլում՝ սեպտեմբերին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է «Ուրալվագոնզավոդ» գիտաարտադրական կորպորացիայի գլխավոր տնօրեն Օլեգ Սիենկոն: Նրա խոսքով՝ այն հնարավոր է ներկայացվի փակ ցուցադրությամբ կամ ապակու հետևում:  

«Իհարկե, մենք այն կներկայացնենք: Կամ դա կլինի փակ ցուցադրություն, կամ «Արմատա»-ն ապակու հետևում»,- ասել է Սիենկոն:

«Արմատա»-ն ծանր պլատֆորմ է, որի բազայի վրա ստեղծվել է տանկ և հետևակի մարտական մեքենա։  RAE-2015 միջազգային 10-րդ ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 9-12-ը:


 

 

«Արմատա»-ն կներկայացվի Russia Arms Expo-2015 միջազգային ցուցահանդեսում